Հարավային Կորեայի իշխող «Սենուրի» կուսակցության շարքերում պառակտում է սկսվել երկրի նախագահ Պակ Կեն Հեի իմպիչմենտի պատճառով, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։ Դեկտեմբերի 27–ին կուսակցությունից մտադիր է հեռանալ 3 տասնյակ պատգամավոր։
Նրանց թվում՝ «Սենուրի» խորհրդարանական խմբավորման առաջնորդ Յու Յոն Մինը եւ կուսակցության նախկին առաջնորդ Կիմ Մու Սոնը։ Առանձնացած պատգամավորների խումբը մտադիր է նոր պահպանողական քաղաքական ուժ ստեղծել՝ հույս ունենալով հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում։
«Սենուրիի» պառակտման պատճառը խորհրդարանի կողմից Պակ Կըն Հեին դեկտեմբերի 9-ին հայտնած իմպիչմենտն է։





























