ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը չի բացառել, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահի արտահերթ ընտրություններին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի իմ տասնամյա փորձը կօգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ զոհաբերել ինձ՝ այդ նպատակին հասնելու համար»,- Նյու Յորքում հարավկորեացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջնական որոշում կկայացնի, երբ լսի երկրի քաղաքացիների կարծիքը:
Բան Կի Մունը նաեւ հաղորդել է, որ դեկտեմբերի 31-ին զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո Սեուլ կվերադառնա հունվարի կեսերին:





























