ԱՄՆ–ը հայտնել է, որ պատրաստ է Ճապոնիայի ամենահարավային պրեֆեկտուրային՝ Օկիանավային հանձնել համանուն կղզու հյուսիսային հատվածները, հայտնում է Kyodo գործակալությունը։

Հաղորդվում է, որ այդ տարածքներում են գտնվում ամերիկյան ռազմական օբյեկտները։

«Օկիանավայում մարզական պոլիգոնի կրճատումը չի ազդի Ճապոնիայի հետ աշխատելու մեր տրամադրվածության եւ կարողության վրա»,– ասել է Օկիանավայում ԱՄՆ զորակազմի հրամանատար Լոուրենս Նիկոլսոնը։

Նիկոլսոնը չի բացառել, որ ԱՄՆ–ը կարող է շարունակել Ճապոնիայի տարածքների վերադարձի քաղաքականությունը, որոնք օգտագործում է ամերիկյան բազաների տեղակայման համար։