Մոնղոլիայի ԱԳ նախարար Մունհ Օրգիլը հայտարարել է, որ դալայ լաման այլեւս չի կարող այցելել իրենց երկիր, հայտնում է Fox News–ը։

Նա պարզաբանել է, որ Մոնղոլիայի իշխանություններն այլեւս թույլ չեն տա դալայ լամային մտնել իրենց երկիր անգամ կրոնական ճանապարհով։ Նրա խոսքով՝ վանականի նախորդ այցը բացասական ազդեցություն է ունեցել  Չինաստանի եւ Մոնղոլիայի միջեւ հարաբերությունների վրա։

Դալայ լամայի նախորդ այցը Մոնղոլիա կայացել է 2016-ի նոյեմբերին։