Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի կազմում խորհրդարանական մեծամասնության կոալիցիան երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Տարածաշրջանային զարգացման նախարարության եւ պետական վարչության պետքարտուղար Սեւիլ Շայդեխին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շայդեխը նշել է, որ 2015-ին 6 ամիս ղեկավարել է նախարարությունը, երբ ՍԴԿ ներկայիս առաջնորդ Լիվիու Դրագն յան հրաժարական է տվել ընտրություններում խարդախության գործով դատավաճռի պատճառով։ 1989 թվականից հետո նա Ռումինիայում առաջին նախարարն է դարձել, որը երդվել է ձեռքը Ղորանին դրած։
Լիվիու Դրագյան 2011 թվականին սիրիացի Աքրամ Շայդեխի հետ Սեւիլ Շայդեխի երկրորդ ամուսնության վկան է եղել։ Շայդեխը ՍԴԿ շարքերն է ընդունվել 2015 թվականին։





























