Դեկտեմբերի 21-ին Եվրադատարանը Լյուքսեմբուրգում որոշում է կայացրել այն մասին, որ հեռախոսային ու ինտերնետային տվյալների համատարած ու անխտիր պահպանումը հակասում է ԵՄ իրավական նորմերին, փոխանցում է DW–ն։

Տվյալների նպատակային ու ընտրովի պահպանումը, հակառակը, կարող է ծառայել ծանր հանցագործությունների հետաքննությանը ու դրա համար կարող է արդարացվել։ Ըստ Եվրադատարանի՝ նման պրակտիկան արդարացնող նպատակներից է ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության դեպ պայքարը, նաեւ հասարակական անվտանգության բարձրացման մասին մտահոգությունը։