Մինսկի համաձայնագրերը չեն իրականացվել։ Կիեւը կամ չի ուզում կամ չի կարող դրանք իրականացնել, դրանք վերաձեւակերպելու փորձերը իրավիճակը փակուղի են մղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այն հաջորդականությամբ, այն ծավալով, որը գրված է տեքստում։ Դուք գիտեք, որ տարվա ընթացքում փորձեր են ձեռնարկվել ինչ–որ կերպ վերաձեւակերպել, այլ մեկնաբանություններ տալ, փոխել հաջորդականությունը։ Դա իրավիճակն ավելի մեծ փակուղի է մտցնում»,– ասել է Պեսկովը։





























