Լոս Անջելեսում Ներսես Գալստյանին դատապարտել են ցմահ ազատազրկման ռեստորանում 4 մարդու սպանության համար։
Դատավորը 33-ամյա Գալստյանին դատապարտել է 2 ցմահ ազատազրկման, առանց պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքի, հայտնում է abc7–ը։
Սպանությունը տեղի էր ունեցել 2010–ի ապրիլի 3-ին ռեստորանում, որտեղ ընթանում էր ավիավթարից զոհվածի հոգեհանգստի արարողությունը։ Հավաքվածները Գալստյանի ընկերներն ու ծանոթներն են։ Սեղանի շուրջ վեճէր սկսվել, նա դուրս էր ռեստորանից, հանել ատրճանակը, նորից ներս մտել եւ կրակ բացել։
Մեղադրյալը հայտարարել է, որ ինքը պլանավորում է բողոքարկել վճիռը։





























