Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ու նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքսը, հետաձգել են իրենց ավանդական ուղեւորությունը Անգլիայի արեւելքում գտնվող Սանդրինհեմ կալվածք, որտեղ Սուրբ ծննդյան առթիվ սովորաբար հավաքվում է ամբողջ թագավորական ընտանիքը։ Պատճառը թագուհու ու արքայազն Ֆիլիպի ուժեղ մրսածությունն է, հայտնում է BBC-ն։

Թագավորական զույգի ծրագրերի փոփոխության մասին հայտնել է Բուքինհեմյան պալատը։