Իտալական ազնվականների հին տոհմի ժառանգորդ 33-ամյա Անդրեա Օդեսկալկին կալանավորվել է իր տոհմական ամրոցում կանեփ աճեցնելու համար, հայտնում է Il Mattino–ն։

Արգելված բույսի աճեցման համար ազնվականը ջերմոց էր սարքավորել ամրոցի սենյակներից մեկում։ Այնտեղ հայտնաբերել են մեկ մետր բարձրության 35 թուփ։ Նաեւ գտել են վաճառքի համար փաթեթավորված թմրադեղեր։ Եւս 114 գրամ մարիխուանա ու յոթ գրամ հաշիշ գտել են իշխանի տաբատի գրպաններում։

Օդեսկալկիի համար որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Օդեսկալկի տոհմի պատմությունը դեռ 1290 թվականից է սկսվում։ Այդ տոհմին էր պատկանում նաեւ Հռոմի պապ Ինոկենտի 11-րդը։