CNN –ը ներկայացրել է Սուրբ ծնունդն ու Նոր տարին անցկացնելու համար 15 լավագույն վայրերը՝ սկսած էկզոտիկ Հավայան կղզիներից մինչեւ Զալցբուրգի կրամպուսերի մրցավազք, որտեղ ալպյան սարսափելի արարածները որոնում են անհնազանդ ու չարաճճի երեխաներին։ Ձեզ ենք ներկայացնում անմոռանալի տոներ անցկացնելու համար հինգ ամենաուրախ վայրերը։ Իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ CNN–ի կայքում։

Չնայած Հավայան կղզիներում ձյուն չկա Նոր տարին այնտեղ ուրախ է անցնում։ Տեղի բնակիչները երգում են երգեր ու պարում այնպիսի պարեր, որոնք միայն նրանց են հասկանալի։ Բայց ոչ ոք ձեզ չի արգելում միանալ համընդհանուր ուրախությանը։ «Hau`oli Makahiki Hou!»։

Ավստրիայում ու Բավարիայում դեկտեմբերին տեղի բնակիչները Կրամպուսի առասպելական արարածների են կերպարանափոխվում ու որոնում անհնազանդ երեխաների։ Գիշերահավասարի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Զալցբուրգում անցնում է կրամպուսների մրցավազք։

Նոր տարին Ռոքֆելլեր կենտրոնի դիմաց տեղադրված շքեղ տոնածառի մոտ՝ Մեծ խնձորում։ Ասստեղ տոնածառ սկսել են զարդարել 1931-ից։

Հեքիաթային սուրբծննդյան տոնավաճառ Նյուրեմբերգում

Հին Քվեբեքը վերածվում է հարմարավետ սուրբծննդյան գյուղի, որն ասես Դիքքենսի գրքի էջերից լինի։