ԱՄՆ–ում զույգը որոշել է օրիգինալ կերպով նշել ամուսնալուծութունը։ ABCnews–ը հայտում է, որ Ջեֆ Բեքերն ու Միշել Մահոնեյը բաժանվել են համատեղ 24 տարվա կյանքից հետո եւ որոշել են շքեղ երեկույթ նշել «նոր կյանքի պատվին»։
Արդեն նախկին ամուսին Ջեֆը նշել է, որ իրենք ոչ թե ապահարզանի փաստն են նշում, այլ այն, թե ինչպես են դա արել։ «Մենք ընկերներ ենք մնացել, այդ կապակցությամբ ուզում ենք միասին ժամանակ անցկացնել որպես ընտանիք»,– ասել է նա։
































