Հոգեբանները որոշել են այն տարիքը, երբ երեխաները ինքնուրույն դադարում են հավատալ Սանտա Կլաուսի գոյությանը. դա կատարվում է 7 տարեկանում, հայտնում է The Conversation-ը:

Գիտնականների կարծիքով՝ Սանտա Կլաուսի գոյությանը հավատալուց դադարած երեխաները հասակակիցների եւ մեծահասակների հետ շփումներում, այնուամենայնիվ, շարունակում են աջակցել հեքիաթային հերոսի գոյության առասպելին:
Դրա պատճառը նվերներ ստանալու եւ տոնական միջոցառումներին մասնակցելու երեխաների ցանկությունն է: Հետազոտողները նշում են, որ այդպիսի երեխաները մյուս հասակակիցների համեմատությամբ օժտված են տրամաբանական մտածողությամբ:
Փորձագետների կարծիքով՝ երեխաներն առավել հաճախ Սանտա Կլաուսին դադարում են հավատալ սեփական խորհրդածություններից հետո, որոնք հիմնված են ձեռք բերած փորձի վերլուծության եւ դեռահասների ու մեծահասակների պատմությունների վրա:
Lancet Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ամերիկացի հոգեբանները ծնողներին խորհուրդ են տվել երեխաներին խաբելուց դադարել: Նրանց կարծիքով՝ այդպիսի սուտը կարող է կործանարար լինել: