ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում հայտնաբերել են 500 հազար եվրո արժողությամբ Aston Martin մեքենա, որը 40 տարի առաջ մոռացել էին անտառում, հայտնում է Driver–ը։
Ավտոմեքենայի տերը 1970-ական թթ. այն կայանել էր տներից մեկի մոտ, որտեղ եւ այն մնացել էր մինչեւ հիմա։
Մեքենան արտադրվել է 1958-1963թթ. Մեծ Բրիտանիայում եւ մի քանի անգամ մասնակցել է կինոնկարահանումներին, մասնավորապես՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի նկարահանումներին։ Հատկանշական է, որ Aston Martin DB4–ը առաջին սերիական մեքենան է, որը կարող է 30 վայրկյանից քիչ ժամանակահատվածում մինչեւ 224.2 կմ/ժ արագություն զարգացնել։
Մեքենան աճուրդի է հանվել 500 հազար եվրոյով, սակայն այն լուրջ նորոգման կարիք ունի։





























