Բեռլինում նորից բացվել է սուրբծննդյան տոնավաճառը, որի աշխատանքը դադարեցվել էր դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ բազմության մեջ մխրճված բեռնատարը 12 մարդու կյանք էր խլել, հայտնում է BBC–ն։
Տոնավաճառի շուրջ հիմա պատնեշներ են տեղադրված։ Ի նշան զոհերի հիշատակի՝ տոնավաճառի լույսերն այլեւս չեն վառվում, եւ երաժշտություն չի հնչում։
Գերմանիայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում, իշխանությունները փնտրում են կասկածյալին՝ 24-ամյա Անիս Ամրիին, որը կարող է զինված լինել։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար 100 հազար եվրո պարգեւ են խոստացել։





























