Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու մասին NEWS.am-ն արդեն գրել էր. այսօր պարզ դարձավ, որ թիմը կգլխավորի Արամ Ոսկանյանը: Ինչու այդպես ստացվեց, մարզիչը պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:
Պարոն Խաշմանյան, հենց նոր «Ալաշկերտ» թիմի մամուլի ծառայությունը հայտնեց, որ թիմի մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը: Երեկ էլ ամփոփելով տարվա լավագույն մարզիչ քվեարկության արդյունքները, ասացիք, որ վերադառնում եք «Ալաշկերտ»: Ի՞նչ փոխվեց մեկ օրում:
Ես չէի հեռացել «Ալաշկերտից», քանի որ գործող պայմանագիրս թիմի հետ մինչեւ մրցաշրջանի ավարտն է: Չնայած այն ասուլիսին, փաստացի ես հանդիսանում եմ թիմի գխավոր մարզիչ: Խորհրդակցելով թիմի նախագահի հետ, ես որոշեցի, որ ինձ համար ավելի լավ կլինի թիմում անցնել այլ աշխատանքի: Կարծում եմ՝ դա ավելի շատ ադմինիստրատիվ աշխատանք կլինի: Ցանկանում եմ ավելի հանգիստ աշխատանք, որն այդքան նյարդեր չի տանի:
Ինչ վերաբում է Ոսկանյան Արամին, կարծում եմ՝ նախագահը ճիշտ որոշում է կայացրել: Արամը կարող է թիմը պահել լավ մակարդակի վրա: Ես շնորհավորում եմ նրան ու հաջողություն մաղթում:
Բայց ինչո՞ւ հենց մեկ օրում ամեն ինչ փոխվեց:
Դե արդեն ասացի, որ թիմում մնալու ցանկությունը չի փոխվել: Ես «Ալաշկերտի» հետ կաշխատեմ մինչեւ մրցաշրջանի ավարտը, պարզապես այլ պաշտոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքում 2016-ի լավագույն մարզիչ էր ճանաչվել «Շիրակի» մարզիչ Վարդան Բիչախչյանը: Մարզական բոլոր լրագրողները, բացառությամբ մեկի առաջին տեղը տվել էին Աբրահամ Խաշմանյանին:





























