Հայաստանում ընդլայնվել է էլեկտրոնային կառավարման համակարգը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով այդ առումով կարեւոր քայլ է այն, որ ՔԿԱԳ ակտերի գրանցման էլեկտրոնային բազան համաձայնեցվել է Առողջապահության նախարարության էլեկտրոնային բազայի հետ։ «Դա կարեւոր նշանակություն ուներ նաեւ մահերի եւ ծնունդների գրանցման հստակ վիճակագրության կազմման առումով»,– ասել է նախարարը։