Կհարձակվի՞ արդյոք մարդու վրա ջրային վահանամռութը, իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձը, այս հարցի պատասխանը հիմնականում կախված է օձի հորմոնալ ֆոնից, պարզել են գիտնականները, հայտնում է Comparative Endocrinology–ը։
Փորձը ցույց է տվել, որ այն վահանամռութները, որոնք կորտիկոստերոնի (կենդանիների սթրեսային հորմոնի) բազային բարձր մակարդակ ունեն, ավելի մեծ հավանականությամբ կհարձակվեն իրենց անհանգստացնող mարդու վրա, քան նրանք, որոնց մոտ կորտիկոստերոնի բազային մակարդակը ցածր է։ Ընդ որում կորտիկոստերոնի մակարդակի աճը սթրեսային իրավիճակների ժամանակ օձերի վարքագծի վրա նկատելի ազդեցություն չէր թողնում։
«Մարդկանց մեծ մասը կարծում է, թե օձը կհարձակվի, եթե նրան դիպչես կամ անհանգստացնես,- պատմում է պրոֆեսոր Թրեյսի Լենգկիլդը, հետազոտության հեղինակներից մեկը,- Մեր արդյունքները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Մենք ցույց ենք տալիս, որ հարձակման հավանականությունը կախված չէ նրանից, թե որքանով է օձը զայրանում, երբ նրան անհանգստացնում են»։
Ջրային վահանամռութը այն հինգ օձերից է, որոնց բաժին է ընկնում ԱՄՆ –ում օձի խայթոցների 95 տոկոսը։ Խայթոցի հետեւանքները ծայրաստիճան ցավոտ են, բայց հազվադեպ են մահացու ելք ունենում։





























