ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը «չկանխամտածված ձեւով արդարացնող» է անվանել իր գործունեության մասին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի զեկույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին, դրանում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստան ժամանելուց հետո Սնոուդենը համագործակցել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ։ Ընդ որում ԿՀՎ-ն ու ԱԱԳ-ն, ըստ զեկույցի, ստիպված են եղել լրացուցիչ ծախսեր անել չեզոքացնելու համար Սնոուդենի հրապարակած տեղեկությունների պատճառած վնասը։

«Նրանք երեք տարի հետաքննություն են իրականացրել, ծախսել միլիոնավոր դոլարներ, ու չեն կարողանում ներկայացնել ապացույցներ չար մտադրության, օտարերկրյա ազդեցության կամ վնասի մասին։ Զարմանալի չէ, որ զեկույցը լի է ակնհայտ ստերով։ Զարմացնում է միայն այն, որ այն չկանխամտածված ձեւով արդարացնոց է ստացվել»,- գրել է Սնոուդենը իր Twitter–ում։