JetBlue ավիաընկերության չվերթի ուղեւորներից մեկը «հարձակվել է» ԱՄՆ նորընտրիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի վրա ու սկսել անպատվել նրան նրա երեխաների ներկայութամբ, հայտնում է New York Post թերթը։
Իվանկան օդանավ է մտել՝ վրվովված ամերիկացին մոտեցել է նրան, սկսել է ձեռքերը թափահարել ու վիրավորել Իվանկային, ընդ որում նախագահի դուստրն այդ ընթացքում փորձում էր հանգստացնել իր վախեցած երեխաներին։
Ամենաշատը ամերիկացուն վրդովեցրել էր այն, որ Իվանկան թռչում է նույն չվերթով, ինչ ինքը։ «Հայրդ երկիր է կառավարում։ Դու ի՞նչ գործ ունես այստեղ։ Դու պետք է քո սեփական օդանավով թռչես»,- ասել է ուղեւորը։
Հայտնում են, որ բորտուղեկցորդուհիները օդանավից դուրս են հանել տղամարդուն՝ օդանավում գտնվելու կանոնները խախտելու համար։





























