Բրիտանիայի ԱԳՆ-ի գլխավոր կատվին՝ Փալմերսթոնին լուսանկարել են այն պահին, երբ նա Լոնդոնի Քինդ Չարլզ սթրիթում իր նստավայր է բարձրանում ՝ անձամբ իր համար երկու կողմից շարք կազմած պատվո պահակախմբի կողքով, գրում է The Daily Mirror-ը։
Լուսանկարը իր Twitter էջում հրապարակել է ԱԳՆ ղեկավարի մշտական օգնական Սայմոն Մաքդոնալդը։
«Դիվանագետ» կատուն նաեւ իր սեփական Twitter հաշիվն ունի ՝ ավելի քան 38 հազար բաժանորդներով։
Փալմերսթոնի «քաղաքական ախոյանը» Լարին է, Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր կատուն։ 2016-ի ամռանը նրանց միջեւ բազմաթիվ վեճեր ու հարաբերությունների պարզաբանումներ են եղել, ի վերջո նրանց հաջողվել է կիսել ազդեցության ոլորտները։





























