Իտալիայի մոտ հազար քաղաքում՝ այդ թվում Հռոմում ու Թուրինում արգելել են ամանորյա գիշերը հրասարքերի գործածումը, հայտնում է կենդանիների ու շրջակա միջավայրի պաշտպանության իտալական ասոցիացիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Մասնավորապես Հռոմի քաղաքապետ Վիրջինա Ռաջին ստորագրել է հրաման, որի համաձայն դեկտեմբերի 29-ից հունվարի 1-ը ամբողջովին արգելվում է հրասարքերի գործածումը «բնակավայրերից, մարդկանցից ու կենդանիներից 200 մետրից քիչ հեռավորության վրա»։ Իրավախախտները մուծելու են 25-500 եվրո տուգանք։
Այս որոշումը բացատրվում է նրանով, որ հրասարքերը վտանգավոր են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ մարդկանց ու կենդանիների համար։





























