Բրազիլիայում հասարակաց տան հաճախորդը վեց մարդու է սպանել իրեն չսպասարկելու համար, հայտնել է Սան Պաուլու քաղաքի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Leo Drinks Bar հաստատությունում, որտեղ ինտիմ բնույթի ծառայություններ են մատուցում։ Infobae պորտալի տեղեկություններով հաճախորդը հաստատության տիրուհուն խնդրել է, որ իրեն սպասարկի իր հավանած աղջիկը, սակայն նրան մերժել են, քանի որ այդ աղջիկն արդեն մեկ ուրիշ հաճախորդի հետ էր զբաղված։
Զայրացած այցելուն գնացել է իր ավտոմեքենայի մոտ, հանել ատրճանակը, վերադարձել ու կրակ բացել այնտեղ գտնվողների վրա։ Սպանվել են երեք մարմնավաճառներ, պահակը, անառականոցի տիրուհին ու մեկ հաճախորդ։





























