GQ ամսագիրը կազմել է այն հանրահայտ մարդկանց ցուցակը, որոնք «փչացրել են տարին», ու դարձել տարվա ամենաքիչ ազդեցություն ունեցող մարդիկ։ Այս ցուցակում տեղ է գտել նաեւ Հիլարի Քլինթոնը։ Ցուցակը կազմող լրագրող Դրյու Մեգարին նշում է, որ ինքը երբեք չի կարողանա հասկանալ, թե ինչպես է Քլինթոնը հաջողացրել 3 միլիոնով շատ ձայն ստանալու պարագայում պարտվել «այդ ապուշին»։

Ցուցակում տեղ են գտել նաեւ գրող Ջոան Ռոոլինգը, քաղաքական գործիչներ Ջեբ Բուշն ու Թիմ Քեյնը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի լողորդ Ռայան Լոխտեն եւ այլոք։

Այդ տխրահռչակ ցուցակի վերջին տեղում Աստվածն է։ Լրագրողը նշել է, որ չնայած Աստվածը մարդ չէ, բայց ինքը որոշել է ներառել նաեւ նրան «Ամեն ինչ հսկողությունից դուրս է գալիս։ Մենք քո կարիքն ունենք։ Զոհաբերությունը միակ բանն է, որ մեզ մոտ լավ է ստացվում։ Մեզ օգնություն է պետք։ Ու մի ուղարկիր ջրհեղեղներ։ Ջրհեղեղները իմ հարցերի պատասխանը չեն»,- դիմել է նա Աստծուն։