Լոսանջելեսցի նկարիչ Նիվ Բավարսկին վերաիմաստավորել է հոլանդացի գեղանկարիչ Իերոնիմ Բոսխի «Երկրային հաճույքների այգի» հայտնի կտավը՝ պատկերելով 2016-ի գլխավոր իրադարձությունները։ Նա իր ստեղծագործությունը հրապարակել է Beutler Ink կայքում, հայտնում է Lenta-ն։

2016-ի կարեւոր իրադարձությունների շարքում տեղ են գտել նաեւ Դոնալդ Թրամփի ընտրվելը, սիրիական հակամարտությունը, Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած հրաձգությունը ու նոր համաշխարհային ռեկորդը, որը սահմանել է ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի ժամանակ։

Կտավում տեղ են գտել նաեւ 2016-ին կյանքից հեռացած հանրահայտ մարդիկ։

Beutler Ink-ը հրապարակել է նաեւ համառոտ նկարագրություն այն մասին, թե հատկապես ինչ է Բավարսկին պատկերել կտավում։