ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համարում է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման հարցում երկրի դիվանագիտական ջանքերը հաջողություն չեն ունեցել, ինչը վշտացնում է իրեն։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եթե դուք հարցնեք պետքարտուղարին, ապա նա ձեզ կասի, որ հիասթափված է նրանով, թե ինչի ենք մենք հասել Սիրիայում ու նրանով, որ մեր ջանքերը հաջողություն չեն ունեցել քաղաքական անցում ապահովելու հարցում, որպեսզի լսելի դառնար սիրիացիների ձայնը ու լիներ միասնական, անվտանգ ու ավելի ապահովՍիրիա»,- ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։





























