ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 79-ամյա բնակիչ Նինոն 46 տարի ապրել է իր զուգընկերոջ՝ Ռոլանդի հետ։ 2012-ին Նինոն պաշտոնապես որգեդրել է իր սիրեցյալին, որը 10 տարով փոքր է նրանից։ «Հայրն ու որդին» ավելի քան երեք տարի հետո են կարողացել ամուսնանալու թույլատվություն ստանալ, հայտնում է Metro–ն։

Նինոյի խոսքով, ինքը ստիպված է եղել որդեգրել իր զուգընկերոջը, որպեսզի «պաշտպանի ինքն իրեն»։ 2012-ին գեյ-ամուսնությունները դեռ օրինականացված չէին ԱՄՆ այն մասում, որտեղ զույգն էր բնակվում, դրա համար էլ սիրահարներին բազմաթիվ խնդիրներ էին սպառնում։ Օրինակ, մահվան դեպքում 79-ամյա Նինոն իրավունք չուներ որեւէ բան ժառանգել իր սիրեցյալին։

Զույգից ավելի քան 3 տարի է պահանջվել որդեգրման պայմանագիրը չեղարկելու ու ամուսնական պայմանագիր կնքելու համար։ Հիմա Նինոն ու Ռոլանդն ասում են, որ վերջապես երջանիկ են ու շնորհավորում են բոլորի գալիք Սուրբ ծնունդը։