Չինաստանի բնակիչներին վրդովեցրել է սահմանափակ քանակությամբ թողարկված Titanium Palace Edition սմարթֆոնը, որը ոսկուց է պատրաստված եւ որի մշակմանը մասնակցել է «Սրբազան քաղաք» պեկինյան թանգարանը, հայտնում է BBC–ն։
«Միանգամից պատկերացնում ես Չինաստանի կայսրերից մեկին, այս սմարթֆոնով քայլելիս»,- հեգնել է սոցցանցի չինացի օգտատերերից մեկը։
Մարդկանց բացասական վերաբերմունքն է առաջացրել 2․9 հազար դոլար արժողության սմարթֆոնի դիզայնը, որը հին չինական արտեֆակտների ոճով է արված՝ կորպուսի վրա վիշապի պատկերով։
«Այս դիզայնը պարզապես անարգանք է մեր սրբազան պատմության հասցեին»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Սոցցանցերում նման բացասական արձագանքի պատճառով թանգարանն ի վերջո հրաժարվել է սմարթֆոնի հետագա գովազդումից, սահմանափակվելով հետեւյալ արտահայտությամբ «Մենք հեռախոսներ չենք վաճառում»։





























