Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, որը բանտում է գտնվում, հերքում է իր կապը լիբիական օդանավը գրավողների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սեյֆ ալ- Իսլամը ասել է, որ «ոչ մի կապ չունի օդանավի առեւանգման հետ ու դեմ է ցանկացած ահաբեկչական գործողության»։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ օդանավը գրաված ու դեպի Մալթա դրա ուղղությունը փոխած երկու լիբիացիները 2011-ին սպանված Մուամար Քադաֆիի կողմնակիցներն են։ Ն րանց պահանջներից մեկն էլ Սեյֆ ալ Իսլամին ազատ արձակելն է։
Այս պահի դրությամբ 111 ուղեւորներից 109-ը (մյուս երկու ուղեւորները հենց օդանավը գրաված հանցագործներն են ) ու անձնակազմի մի մասը դուրս է եկել օդանավից։ Ներսում են մնում միայն օդանավը գրավողները ու օդաչուները։
Ուղիղ հեռարձակված կադրերում երեւում է, որ մի պահ շարժասանդուղքի վրա հայտնվում է մի մարդ՝ Լիբիական Ջամահիրիայի կանաչ դրոշով, որը Լիբիայի պետական դրոշն է եղել Քադաֆիի օրոք։





























