Ոստիկանությունը ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերել Բրյուսելում, Բելգիայի թուրքական ֆեդերացիայի շենքի մոտ, սարքն արդեն վնասազերծված է, հայտնում է պարբերականը։

Հեռուստաալիքի տվյալներով, մոտ 13։30-ին ինչ –որ մեկը կասկածելի առարկա է հայտնաբերել շենքի մոտ ու ոստիկանություն է կանչել։ Իրավապահները անվտանգության գոտի են ստեղծել ու կանչել սակրավորներին։ Մոտ 16։30-ին անվտանգության ծառայությունները ավարտել էին իրենց աշխատանքները դեպքի վայրում։շ

Պայթուցիկ սարքի հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսվել, դեռ ոչ ոք ձերբակալված չէ։