Ճապոնիայի 30 հազար բնակիչներ են հավաքվել Տոկիոյում կայսերական պալատի մոտ, որպեսզի շնորհավորեն կայսր Ակիխիտոյի 83-րդ տարեդարձը։ Միապետը դուրս է եկել պատշգամբ ՝ ողջունելու հավաքվածներին։ Կադրերը հրապարակել է Ruptly–ն։
Գործակալությունը նշում է, որ վերջին տարիներին կայսրի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, դրա համար էլ նա հազվադեպ է դուրս գալիս իր հպատակների մոտ։





























