Լիբիական օդանավը զավթած հանցագործները ուզում էին օդանավի ուղղությունը դեպի Հռոմ փոխել, բայց վառելիքի պակասի պատճառով Մալթայում են վայրէջք կատարել, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։
Afriqiyah Airways ավիաընկերությունից հայտնել են, որ երբ օդանավը հասել է գրեթե 11 հազար մետր բարձրության՝ օդաչուից պահանջել են օդանավի ուղղությունը փոխել դեպի Հռոմ։ Օդաչուն առաջարկել է վայրէջք կատարել Տրիպոլիում ու այնտեղ բանակցել, բայց հանցագործները մերժել են, որից հետո որոշել են Մալթայում վայրէջք կատարել։
Afriqiyah Airways ընկերության օդանավը, որը Լիբիայում Սեբխա-Տրիպոլի ներքին չվերթն էր իրականացնում, գրավել էին հանցագործները ՝ պահանջելով փոխել ուղղությունը դեպի Մալթա։ Հավաստի տվյալներով օդանավում 111 ուղեւոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։ Մալթայում վայրէջք կատարելուց հետո հանցագործները ազատ են արձակել բոլոր ուղեւորներին, իսկ հետո իրենք են դուրս եկել անձնակազմի վերջին անդամների հետ ու ձերբակալվել են։





























