Ճապոնիայի Հյոգո նահանգում պենոպլաստի արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Կրակը սկսել է տարածվել դեպի հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Բնակելի շենքի ավտոկայանատեղիում շուրջ 40 ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է: Մոտակա շենքերի բնակիչներին արագորեն տարհանում են:

Հրդեհի հետեւանքով 230 ընտանիք առանց հոսանքի է մնացել: Տուժածներ չկան: Հրդեհի պատճառները հայտնի չեն: