Ավելի քան 100 հազար մարդ է ստիպված եղել հեռանալ տներից ու Ինդոնեզիայի կենտրոնական մասի ջրհեղեղների պատճառով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով ջրհեղեղը հանգեցրել է գլխավոր օդանավակայանի փակմանը, զգալիորեն տուժել է ենթակառուցվածքը՝ վնասվել է 20 հազար տուն, երկու կամուրջ ու ավելի քան 60 բժշկական բժշկական հաստատություն։ Խախտվել է կոմունիկացիաները ու էլեկտրամատակարումը։

Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչության նախագահի խոսքով ռեգիոնում արտակարգ դրություն է սահմանվել մինչեւ հունվարի 4-ը։ Զինվորները, ոստիկանությունն ու փրկարարները սկսել են տուժածների օգնություն ցուցաբերելու գործողությունը։