Դեկտեմբերի 24-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Ե. Թադեւոսյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ հայտնաբերել եւ գողություն կատարելու կասկածանքով Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի 2 դրամապանակ:

Արտուշ Մ.-ն հայտնել է, որ նույն օրը թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում դրամապանակները՝ 21.000 դրամ գումարով, գողացել է մի կնոջ պայուսակից:

Պարզվել է, որ տուժողը 68-ամյա Մարինե Վ.-ն է:

Կատարվում է հետաքննություն: