Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերականգնման հավանականությունը մեծ չէ։ Ադրբեջանն ապրիլին տեսավ, թե ինչ պատասխան ստացան նման գործողությունները։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ բյուրոյի «Հայ դատի եւ քաղաքական հարցերի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նա ընդգծեց, որ հենց Ադրբեջանն է «վազել» Մոսկվա ապրիլին հրադադար հաստատելու համար։ «Ապրիլյան իրադարձությունները ֆիքսեցին, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկներից։ Ապրիլյան դեպքերից հետո բանակցային գործընթացն այլ ուղղությամբ գնաց այն իմաստով, որ հայկական կողմը պահանջում է քայլեր ձեռնարկել փոխադարձ վստահության հաստատման համար, իսկ Ադրբեջանը տապալում է ցանկացած նման քայլ։
Մենք պետք է ընդունեք, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, այդ պատճառով պետք է պատրաստ լինել։ Այսինքն՝ մենք պետք է անհրաժեշտ ուժ ունենանք, եւ անհրաժեշտ քայլեր անենք շփման գծում»,– ամփոփեց Կրո Մանոյանը։





























