ՀՀ կառավարությունը պատրաստվում է Գերմանիայի KfW բանկի հետ վարկային համաձայնագիր ստորագրել Վանաձոր քաղաքում աղբահանության մասին։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
KfW–ից 6.3 մլն եվրո վարկ է ակնկալվում։ Եվս 4 մլն եվրո պլանավորվում է ներգրավել Գերմանիայի կառավարության դրամաշնորհների տեսքով։ Համաձայնագիրը պլանավորվում է կնքել մոտ ապագայում։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Այդ միջոցներով պլանավորվում է Վանաձորում եւ ամբողջ Լոռու մարզում, ինչպես նաեւ Դիլիջանում աղբահանության համակարգ ստեղծել։
Քարաձոր գյուղում կստեղծվի ԵՄ պահանջներին համապատասխանող մարզային աղբանոց, իսկ Դիլիջանում՝ աղբի սեղմման կետ։






























