Սիրիայի չափավոր ընդդիմությունը ականապատել է Հալեպի հսկայական տարածքներ, ըստ որում՝ ոչ միայն փողոցները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Gazeta-ն: 

Նրա խոսքով՝ այն բոլոր օրերին, երբ Հաշտեցման կենտրոնի ռուս սպաները անցնում էին գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններով, չափավոր ընդդիմությունը ականապատում էր քաղաքի տարածքը:

«Տառացիորեն ամեն ինչ ականապատվել է, ինչին բավականացրել է ժամանակը եւ զինամթերքը. փողոցները, շենքերի մուտքերը, ավտոմեքենաները, ճանապարհներին ընկած մոտոցիկլետները եւ նույնիսկ մանկական խաղալիքները»,- պնդել է Կոնաշենկովը:

Նա պարզաբանել է, որ հայտնաբերվել է նաեւ 2 տանկ, 2 թնդանոթ, համազարկային կրակի 2 ռեակտիվ համակարգ եւ «անսահմանափակ քանակությամբ ինքնաշեն գնդացիրներ եւ ռեակտիվ համակարգեր»: