Հայաստանի խանութներում Ամանորին ընդառաջ ընդեղենի թանկացումը մասամբ կապված է Վերին Լարսում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա, որպես թանկացման պատճառ նշեց նաեւ հայաստանյան փոքր շուկան։
«Ընդեղենի մեր հիմնական քանակները գալիս են այլ երկրներից, հիմնականում Վրաստանից։ Միայն ընկույզն է, որի մի մասը ներմուծվում է Իրանից։ Վրաստանը ընդեղեն արտահանող լուրջ երկիր է դեպի Եվրոպական միություն։ Հնարավոր է, որ այն քանակները, որը նա կարող էր տեղում վաճառել, նա արտահանում է դուրս՝ ավելի բարձր գնով»,-ասաց նա:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Մակարյանի դիտարկմամբ՝ խնդիրը լուծում կստանար, եթե Հայաստանը ունենար բեռնափոխադրումներ իրականացնելու այլընտրանքային ուղիներ։
«Հայաստանը չունի բեռնափոխադրող ավիաընկերություններ, որոնք ավելի մատչելի գներով կարող էին եւ ներմուծել, եւ արտահանել»,-ասաց նա։






























