Բնապահպանության նախարարությունը նոր օրենսդրություն է պատրաստում շրջակա միջավայր արտանետումների վերահսկման համար։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով՝ մթնոլորտի պաշտպանության ազգային օրենսդրության մեջ արդեն սահմանված է լավագույն հասանելի տեխնոլոգիա հասկացությունը։ Օրենսդրական բարեփոխումների դեպքում այդ սկզբունքը կընդլայնվի։ Մատնանշելով անհրաժեշտ տեխնոլոգիաները՝ հնարավոր կլինի նաեւ արգելել թույլատրելի քանակի գերազանցումը։ «Հիմա այդ քանակը գերազանցողների համար սահմանված են միայն առավել բարձր բնապահպանական վճարումներ։ Ինչու՞ մենք առհասարակ չենք արգելում գերազանցել սահմանային թույլատրելի քանակը։ Որովհետեւ այլընտրանք չենք ներկայացնում. ի՞նչ անել, եթե չգերազանցել։ Հենց նման այլընտրանքային մեխանիզմ էլ մենք կառաջարկենք»,– նշեց Մինասյանը։






























