Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի եւ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Դավիթ Ս.-ն։

Նա 2012 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի /փաստաթղթի կեղծում/ 3-րդ մասի մեղադրանքով: