Վայոց ձորի Հերմոն-Գողթանիկ գյուղերի միջհամայնքային ճանապարհին քիչ առաջ  քարաթափում է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվել են էլեկտրասյուները եւ երկու գյուղերն հոսանքազրկվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հերմոնի գյուղապետ Գայ Օհանյանը: Նա նշեց, որ այս պահին միջհամայնքային ճանապարհից գյուղացիները կարողացել են քարերը հեռացնել քարերի մի մասը եւ երթեւեկությունը վերականգնվել է, սակայն, երկու գյուղերը շարունակում են հոսանքազրկված մնալ:

Գյուղապետը նշեց, որ այս պահին սպասում են փրկարարներին, որպեսզի ճանապարհին թափված քարերը հեռացվեն ճանապարհի երթեւեկելի մասից:

Դեռ պարզ չէ, թե գյուղերին մատակարարվող հոսանքը երբ կվերականգնվի: