Աֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրվա ընթացքում երկրում 42 կասկածյալ թալիբների են ոչնչացրել: Այս մասին գրում է Սինհուան՝ վկայակոչելով Աֆղանստանի ՊՆ հաղորդագրությունը:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության եւ ազգային պաշտպանության ուժերը համատեղ գործողություն են անցկացրել բնակրության կյանքի եւ գույքի պաշտպանության ուղղությամբ՝ երկրի տարբեր շրջաններում զինյալների ոչնչացնելով: 42 զինյալ է ոչնչացվել, 36-ը վիրավորվել է, 9-ը՝ ձերբակալվել»,- ասված է ՊՆ հայտարարությունում:

Գործողության ընթացքում նաեւ զինամթերք է հայտնաբերվել եւ առգրավվել, 25 ական է վնասազերծվել: Անվտանգության ուժերի կողմից կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում: