Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարող է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը դառնալ: Ըստ Daily Mail-ի՝ բրիտանացի պաշտոնյաները վստահ են, որ Քեմերոնն այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն է: Brexit-ից հետո Բրիտանիան մտադիր է ավելի ակտիվ դեր ունենալ Դաշինքում:
Բրիտանական կառավարական աղբյուրների պնդմամբ՝ Քեմերոնը բաց է այդ հարցով բանակցությունների համար, իսկ Բրիտանիան կշահի մեծ քաղաքականություն նրա վերադարձից:
ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2018-2019 թվականներին:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչները Դաշինքի պատմության մեջ երեք անգամ են այն գլխավորել. 1952-1957 թվականներին՝ Գասթինգս Իսմեյը, 1984-1988-ին՝ Փիթեր Քարինգթոնը, 1999-2003-ին՝ Ջորջ Ռոբերթսոնը:





























