Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները կողմ են արտահայտվել հակաահաբեկչական ուղղությամբ փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես նշել են, որ հրադադարը չի վերաբերում ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, առաջին հերթին՝ ԻՊ–ին»,– ասված է հայտարարության մեջ։

Կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել Սիրիայի իշխանությունների եւ չափավոր ընդդիմության միջեւ պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ։