Բելգիայի հարավում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են կայարանն ու դատարանի շենքը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Տարհանումից հետո ոստիկանությունը փակել է Շալերուա քաղաքում այդ շինություններին հարող փողոցները։ Բնակիչներին խնդրում են չլքել տները, մինչեւ գործողությունն ավարտվի։ Շալերուայի կայարանում եւ արդարադատության պալատում աշխատում են սակրավորներն ու կինոլոգները։

Լյոժ քաղաքի երկաթուղային կայարանում նույնպես ռումբ են փնտրում։