ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է անձամբ գրել իր երդմնակալության ելույթը։ CNN-ի փոխանցմամբ, Թրամփը ծրագրում է գրել կարճ, բայց «տպավորիչ» ելույթ, որով հանդես կգա իր կողմնակիցների առաջ հունվարի 20-ին։
CNN-ի տեղեկություններով, Թրամփի ելույթը կարճ է լինելու, քանի որ նա չի ուզում, որ մարդիկ երկար կանգնեն ցրտին։





























