Կրակի դադարեցումը Սիրիայում, որի մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել Թուրքիայի ու Ռուսաստանի բանակցությունների ընթացքում, դրական զարգացում է։ ԱՄՆ-ն հույս ունի, որ այն կհաջողի լիարժեք իրականացնել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, փոխանցում է Reuters–ը։
«Բռնությունը դադարեցնելու, կյանքեր փրկելու, արդյունավետ քաղաքական երկխոսություն վերսկսելու ցանկացած փորձ ողջունելի է։ Մենք հույս ունենք, որ կողմերն այն լիարժեք կկատարեն»,- ասել է Թոները։





























