ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հանդիպել հետախուզության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու Օբամայի հեռացող վարչակազմի որոշման պատճառով

«Հանուն մեր երկրի եւ մեր մեծ ժողովրդի շահերի ես հաջորդ շաբաթ կհանդիպեմ մեր հետախուզության առաջնորդների հետ, որպեսզի ինձ տեղեկացնեն իրավիճակի մասին»,- նշված է Թրամփի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցներ էր մտցրել Ռուսաստանի մի քանի հաստատությունների, ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ: Նաեւ հայտարարել էր 35 դիվանագետների արտաքսման մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վաշինգթոնի պատժամիջոցներին համարժեք պատասխան կտրվի: