Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ ԱՄՆ նոր պատժամիջոցներին պատասխանելու վերաբերյալ ԱԳՆ առաջարկները կքննարկվեն ամենաօպերատիվ կարգով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օբամայի աշխատակազմի կողմից ձեռնարկված նոր հակառուսաստանյան պատժամիջոցների ու ԱՄՆ-ից ՌԴ 35 դիվանագետներին արտաքսելու կապակցությամբ ապատասխան քայլերի մասին։ ԱԳՆ-ն առաջարկել է Ռուսաստանից արտաքսել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան 31 աշխատակիցների ու Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսության 4 աշխատակիցների, նաեւ արգելել ամերիկացի դիվանագետներին օգտվել դեսպանական ամառանոցից , որը գտնվում է «Սերեբրյայնիյ բոր»-ում։